ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Հայաստանին չեն պարտավորեցրել

    Հայաստանին չեն պարտավորեցրել

    25.04.2013| 15:35
    Այլընտրանքային ծառայության մասին նախագծի ընդունումը միջազգային կառույցները չեն «պարտավորեցնում» Հայաստանին, այն բխում է մեր Սահմանդրությունը կանոնարկագելու անհրաժեշտությունից: Խորհրդարանական այսօրվա լսումների ժամանակ այս մասին նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, նկատելով, որ խղճի, դավանանքի ազատության մասին օրենքն իր մեջ ներառում է նաև այլընտրանքային ծառայությունը:
  • Թամերլանի մասին ԱՄՆ-ում իմացել են 1 տարի առաջ

    Թամերլանի մասին ԱՄՆ-ում իմացել են 1 տարի առաջ

    25.04.2013| 12:04
    Վերջին տվյալներով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները գրեթե մեկ տարի առաջ տեղյակ են եղել Բոստոնում պայթյուն իրականացրած Թամերլան Ցարնաևի մասին։ Վերջիններս, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել, նախնական հարցաքննությունից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանը կապվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ և հայտնել, որ Ցարնաևը դիտարկվում է որպես խիստ ծայրահեղական իսլամիստ, ով հավանաբար ծրագրում է հարձակում իրականացնել ռուսական տարածքում։ Սակայն գործը փակվել է, քանի որ ապացույցներ չեն հայտնաբերվել։
  • Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են կուսակցությունների գրասենյակները

    Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են կուսակցությունների գրասենյակները

    25.04.2013| 12:02
    Մեքսիկայի Չիլպանսինգո քաղաքում ուսուցիչների զայրացած խումբը հրդեհել է երեք քաղաքական ուժերի գրասենյակները։ Փայտերով զինված ուսուցիչները մեծ վնասներ են հասցրել քաղաքապետի գրասենյակին՝ պատուհաններից դուրս նետելով համակարգիչները։
  • Հալեպում պայթեցվել է ամենահնագույն մզկիթներից մեկը

    Հալեպում պայթեցվել է ամենահնագույն մզկիթներից մեկը

    25.04.2013| 12:00
    Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով փլուզվել է Սիրիայի ամենահին մինարեթներից մեկը։ Պետական «ՍԱՆԱ» գործակալությունը մեղադրել է ապստամբներին 11-րդ դարի մինարեթը պայթեցնելու համար։ Սակայն ապստամբները պնդում են, որ մզկիթը սիրիական բանակի տանկերի հարվածների հետևանքով է փլուզվել։
  • Հաղթանակի, Թուրքիայի դրոշի ու մեր ծիծաղի մասին

    Հաղթանակի, Թուրքիայի դրոշի ու մեր ծիծաղի մասին

    24.04.2013| 23:24
    Երբ առաջին անգամ իմացա ցեղասպանության մասին, չորրորդ դասարանում էի: Էն ժամանակ դպրոցում շատ չէին խոսում ցեղասպանության մասին: Իմ ուսուցիչն ասում էր, որ թուրքերն ու ադրբեջանցիներն իրար հետ կապ չունեն, տարբեր են: Իջևանի շրջանում մի քանի ադրբեջանաբնակ գյուղ կար: Առավոտ ծեգին այդ գյուղացիներից շատերը գալիս մեր բակերում կաթումածուն էին վաճառում, ձու և կանաչեղեն:
  • Գյումրիում վրեժխնդրություն է եղել

    Գյումրիում վրեժխնդրություն է եղել

    24.04.2013| 23:21
    Երեկ Գյումրիում հնչած կրակոցների պատճառների մասին մեզ նոր տեղեկություններ հայտնի դարձան: Գյումրիի մեր աղբյուրների պնդմամբ, դա վրեժխնդրության հետևանք է: Հավելենք, որ Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդին կրակել էր Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի վրա:
  • Սոմալիում երեխաներին կպատվաստեն

    Սոմալիում երեխաներին կպատվաստեն

    24.04.2013| 23:19
    ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել են Սոմալիի 1,3 միլիոն երեխաների պատվաստման ծրագիրը։ Պատվաստումներ կիրականացվեն 5 տարբեր հիվանդությունների դեմ, այդ թվում՝ հեպատիտի, մենինգիտի և պնևմոնիայի։ Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, Սոմալիում մեծ թիվ է կազմում մանկական մահացությունը։
  • «Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»

    «Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»

    24.04.2013| 23:16
    Ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Posta պարբերականը գրում է, որ նիստում որոշվել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կնախապատրաստի համապատասխան բանաձև: Haaretz -ը տեղեկացնում է, որ հայոց ցեղասպանության հիշատակման հարցին կողմնակից են եղել և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները:
  • «Մենք կիսում ենք նրանց ցավը»

    «Մենք կիսում ենք նրանց ցավը»

    24.04.2013| 23:15
    Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության մաս համարվող Քրդական համայանքների միության գործով կալանավորված լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ:
  • Սև գնդապետների նոստալգիան

    Սև գնդապետների նոստալգիան

    24.04.2013| 23:13
    Հունաստանում ռազմական բռնապետության հաստատման 46-ամյակի առիթով Metron Analysis-ի անցկացրած հարցումը վկայում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրամիությունից ֆինանսական կախման մեջ գտնվող, 30 տոկոս գործազրկություն, ինքնասպանությունների ու բռնությունների աճ ունեցող հույների մեկ երրորդը գտնում է, որ եթե 1967-1974 թթ. երկիրը կառավարած ռազմական խունտան մնար իշխանության, տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի արագ կհաղթահարվեին: